Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. ՈՒԳԸ-ը նպաստում է ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը

ԵՊԲՀ. ՈՒԳԸ-ը նպաստում է ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը

ԵՊԲՀ-ի «Ուսանողական գիտական ընկերությունը» հիմնադրվել է 1947 թվականին։ ՈՒԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել՝ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունը: Աշխատանքի 72 տարվա ընթ ացքում ՈւԳԸ-ն ձգտել է ուսանողության ուշադրության կենտրոնում պահել գիտական գործունեությունը և նպաստել է նրան, որ երկար տարիներ ուսանողական գիտությունը եղել է բարձր մակարդակի վրա: Ընկերության հիմնական նպատակն է աջակցել ուսանողների՝գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը:

ՈՒԳԸ նախագահ Էմմանուել Ղանդիլյանի խոսքով՝  գիտական և կրթական ոլորտներում ՈՒԳԸ-ն սատարում է ուսանողների նախաձեռնություններին, հնարավորինս աջակցում շնորհաշատ ուսանողներին: Մեր օրերում բժշկությունն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել: Ուստի՝յուրաքանչյուր բացահայտում տանում է դեպի նոր հարթակներ՝բժշկության ոլորտում: Վառ օրինակ է հանդիսանում ամենամյա անցկացվող՝ «Ուսանողների գիտական շաբաթը»,որի ժամանակ ներկայցվում են՝բազմաթիվ նորարարություններ,հետազոտական աշխատանքներ,որոնք կատարել են ԵՊԲՀ-ի ուսանողները:

Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ, դասախոսություններ և գիտական ու կրթական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ դրանցում ներգրավելով նաև արտահամալսարանական ներուժը։ Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում մեծ դեր ունեն ներամբիոնական գիտական ակումբների առկայությունը համալսարանի ամբիոնների մեծամասնությանը կից։ Գիտական ակումբներում բժշկական համալսարանի ուսանողները հնարավորություն են ստանում ավելի  շատ խորանալ իրենց նախընտրած առարկայի մեջ և ուսումնասիրել իրենց ծանոթ թեմաները դասագրքից դուրս, մասնակցել ամբիոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին և ինչու ոչ տպագրվել գիտական ամսագրերում։

ԵՊԲՀ ՈւԳԸ-ն անմասն չի մնում միջազգային հարթակից և ամեն տարի կազմակերպում է «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week), որը նշում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։

Նպատակն է հասարակության լայն շերտերին ցույց տալ մեր ուղեղի զարմանահրաշ հնարավորությունները և գաղտնիքները։

Այս ծրագիրը իրականացվում է DANA  Foundation-ի կողմից ստացվող գրանտային ծրագրով։

Այս գրանտային ծրագիրը միակը չէ։ Ուսանողական գիտական ընկերությունը բազմիցս անգամ ստացել է նաև Բրիտանիայի Կենսաբանների ընկերության (the Company of Biologists) կողմից գրանտեր և կազմակերպել «Տեսությունից գործնական» շարքի գիտական դպրոցը, և «Բացահայտելով հիվանդությունների մեխանիզմները» գիտաժողովը։

Ամենամեծ գրանտային ձեռքբերումներից է եղել IBRO (International Brain Research Organisation)-ի կողմից ստացված ֆինանսավորումը, որը նույնպես օգտագործվել է ամառային գիտական դպրոցի կազմակերպման համար։

Այսօր ՈւԳԸ համառ և նպատակասլաց գնում է առաջ՝ ներգրավվելով իր կազմում բազում շնորհալի, խելացի ու բժշկագիտությանը նվիրված ուսանողների, և օգնում նրանց ընտրել ճիշտ ուղի իրենց մասնագիտական կյանքում: Տարիներ շարունակ Ուսանողական գիտական ընկերության անդամները ճանաչվել են ՀՀ լավագույն ուսանողներ, ինչպես նաև ստացել են բազում կրթաթոշակներ, մեկնել են գործուղումների և զեկուցումների արտերկիր։

Այժմ Ուսանողական գիտական ընկերությունը պատրաստվում է հերթական Ուսանողական գիտական օրվան, օրը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին 6-րդ լսարանում։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հիշողության բարելավման խմբակ` տարեցների համար
ՀՀ ԱՆ. Հիշողության բարելավման խմբակ` տարեցների համար

Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...

ՀՀ ԱՆ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունքը
ՀՀ ԱՆ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունքը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...

ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում
ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում

Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...

Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com
Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
ԵՊԲՀ. Իմունականխարգելմանը նվիրված մասնագիտական քննարկում
ԵՊԲՀ. Իմունականխարգելմանը նվիրված մասնագիտական քննարկում

Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...

ՀՀ ԱՆ. Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը
ՀՀ ԱՆ. Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը

Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...

ՀՀ ԱՆ. Մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» դասընթացները
ՀՀ ԱՆ. Մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» դասընթացները

Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ